Քաղաքական 13:25 10/01/2023 Հայաստան

ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան

Հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ պատասխանեց Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին:

Հարց-Նախորդ տարի Հայաստանում անցկացված նիստից հետո ՀԱՊԿ անդամենրը հրաժարվեցին դատապարտել Ադրբեջանի գործողությունները և համապատասխան հայտարարությունը չընդունվեց: Հիշում ենք նաև, որ համարժեք արձագանք չեղավ նաև ՀՀ-ի երկու դիմումների վերաբերյալ: Օրերս հայտարարվեց, որ Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն: Կխնդրեմ մեկնաբանեք այս որոշումն և ի՞նչ ժամկետների մասին է խոսքը:

Ն. Փաշինյան-Ես կարծում եմ, որ այդտեղ մի փոքր թյուրըմբռնում կա, որովհետև ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք այս իրավիճակում ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում: Այդ զորվարաժությունները Հայաստանում, համենայն դեպս այս տարի, չեն կայանա: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, ասեմ՝ մենք ուզում ենք, որ հարցի նրբությունները ճիշտ հասկանանք: Ձեր ասածը լիովին ճիշտ է՝ կապված Ադրբեջանի գործողությունները դատապարտելու հետ, բայց ամբողջը չէ: Ցանկանում եմ, որ հարցը դիտարկենք մեր տեսանկյունից, և ուրիշների դիրքորոշումներն էլ դիտարկենք մեր տեսանկյունից:

ՀՀ-ի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցը և անվտանգության երաշխավորն է: Պետք է ասեմ, որ մենք նույնպես հարցն ընկալել ենք և ընկալում ենք այդպես: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը և օրակարգն առաջին հերթին ՌԴ-ի հետ եղել է հետևյալը, որ մենք մտավախություններ ունենք, որ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ-ի միաջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ և սա եղել է ՌԴ-ի հետ մեր անվտանգային հաղորդակցության հիմնական թեման: Իմ կարծիքով, այդ խոսակցությունն եղել է շատ կոնկրետ և դրանց արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ-ի սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար: Երբ տեղի ունեցան 2021 թվականի մայիսի հայտնի իրադարձությունները Սոթք-Խոզնավար հատվածում, ներխոժումը ՀՀ-ի տարածք, մենք, բնականաբար, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել ենք կոնկրետ գործողություններ ՌԴ-ի և անվտանգային ոլորտի մեր մյուս գործընկերներից: Ի պատասխան մեր հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Այս համատեքստում շատ կարևոր է դրաձել այս հարցի պատասխանը հետագա հարաբերությունների կառուցման համար: Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի և այն ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում:

Երևանում կայացած գագաթնաժողովում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ասել ենք՝ առանց այս գծի արձանագրման պաշտոնապես մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Սա է հիմնական բովանդակությունն, որն այսօր էլ շարունակում է մնալ սեղանին: Այսինքը, ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն  ավարտվել է, բայց խոսակցությունն չի ավարտվել, և այն շարունակում է մնալ մեր օրակարգային հարցը: Ինչը, որ ես ասում եմ, բավական երկար քննարկվել է և՛ Հայաստան-Ռուսաստան, և՛ ՀԱՊԿ ֆորմատներով:

Հաջորդ հարցը հետևյալն է, օրինակ՝ վերջին շրջանում  Ադրբեջանն արևմտյան երկրների հետ հարաբերություններում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է հետևյալ կերպ, ասում է՝ մենք մտավախություններ ունենք, որ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ և մենք, այսպես ասած,  «կանխարգելիչ գործողութուններ» ենք ձեռնարկում: Մենք, բնականաբար, բոլորս գիտենք, որ աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց մյուս կողմից էլ նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթն որոշակի հետաքրքրություն է առաջացնում: Ադրբեջանը հենց այդ պատճառով էլ Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում:

Մենք ՌԴ գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց չարձագանքման պայմաններում, ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունն Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ-ի անվտանգությունն, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ-ի անվտանգության համար: Մենք այս փաստերից հետևություններ չենք անում՝ առայժմ արձանագրում ենք այս փաստերը և ես ուզում եմ ասել, որ տպավորություն չստեղծվի, թե մեր հարաբերությունների որևէ փուլում այս խոսակցությունը տեղ չի ունեցել: Սա անընդհատ խոսակցություն է եղել, այլ բան է, որ մենք հիմնականում աշխատել ենք այն պահել աշխատանքային խորհրդապահական մակարդակով: Հարց կծագի, թե ինչո՞ւ եմ ես այս մասին հրապարակային խոսում՝ շատ պարզ մի պատճառով, որովհետև ես չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ-ի հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր աշխատանքում, բանակցություններում, հարաբերություններում ՀՀ-ի շահերին առնչվող որևէ հարց չենք հետապնդում բավարար չափով: Շատ կարևոր է, որ մեր հանրությունը տեղյակ լինի, որ այս թեմաներով, ըստ էության, ամենօրյա աշխատանք ենք տանում և այդ աշխատանքը շարունակելու ենք:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}