Սաակաշվիլի. Յուշչենկոն 2007 թվականին օգնել է Վրաստանին ցածր գնով գնել «Բուկ» ՀՕՊ համակարգը
2007 թվականին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ջանքերով Վրաստանը Կիևից ամենացածր գնով ձեռք բերեց «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այդ տարիներին ղեկավարել է հանրապետությունը։
«Ամոթ է հրաժարվել Ուկրաինային «Բուկ» համակարգի փոխանցումից: Նախագահ Յուշչենկոյի օգնությամբ մենք այն ժամանակ գնեցինք դրանք ամենացածր գնով»,-ասվում է Facebook-ի նրա էջում:
Վրաստանի նախկին ղեկավարը հավելել է, որ Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո Յուշչենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել հակաօդային պաշտպանության այդ համակարգերը վաճառելու համար։
Երկուշաբթի ուկրաինական Evropeyskaya Pravda պարբերականը հրապարակել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հոդվածը, որում նա ասում է, որ Կիևը Թբիլիսիին խնդրել է վերադարձնել 2008 թվականին փոխանցված «Բուկ» համալիրները։ Դիվանագետը հայտնել է, որ Կիևը նաև խնդրել է Թբիլիսիին հանձնել Javelin հակատանկային հրթիռային համակարգերը, որոնք Վրաստանը ստացել է ԱՄՆ-ից։ Կասյանովի խոսքով՝ Վաշինգտոնը համաձայնել է և պատրաստ է Վրաստանի զինանոցը փոխարինել ավելի նորերով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան