Վերին Լարսն այսօր. բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է
Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի՝ ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին պարբերաբար ընթանում են ձնեմաքրման աշխատանքներ:Jnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը:
Թունելներում կցորդավոր, կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժն իրականացվում է միակողմանի: