Ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, հարց չի՞ ծագում. Փաշինյան
«Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում։ Այո, ոչ բոլոր մեր նահատակների մարմիններն են հայտնաբերվել։ Անհետ կործաներ ունենք ոչ միայն սեպտեմբերի գործողություններից, նաև 44-օրյա պատերազմից էլ շուրջ 200 անհետ կորածներ ունենք»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հիմա գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովը վերակազմավորվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորությամբ և աշխատում են. «Գիտեմ, որ գերիների, անհետ կորած համարվող զինվորների, քաղաքացիների հարազատների հետ հաղորդակցության մեջ են, պետք է շարունակենք աշխատել այնքան, մինչև խնդիրը լուծված չէ»։
Փաշինյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ից հետո մեր 17 ռազմագերիներ վերադարձվել են Հայաստան։
«Ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, հարց չի՞ ծագում։ Որովհետև դա Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ է, որ Հայաստանի կառավարությունը այդ թվում ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում Հայաստանի շահերին։ Դա արվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումով։
Մենք շարունակելու ենք մեր ջանքերը։ Բավարա՞ր են այդ ջանքերը։ Քանի չեն եկել, ուրեմն բավարար չեն։ Ուրեմն չի արվել, այսինքն ոչ թե չի արվել բառիս բուն իմաստով, այլ որ այլ հարթություններ է պետք գտնել այդ հարցով զբաղվելու, որպեսզի խնդիրը լուծվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անի. Փաշինյան
- Մենք բանակցություններում ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. Փաշինյան
- Փաշինյան. Գուցե ես ինքս խնդրեի ընդդիմությանը, ասեի՝ վրան խփեք
- Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Փաշինյանը` Լաչինի միջանցքի մասին
- ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել. Փաշինյան
- Դա կախված է ընդհանուր իրավիճակից ու երկու կողմերի քաղաքական կամքից. Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին
- Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին