Կրեմլից արձագանքել են ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չանցկացնելու հայտարարությանը
ՀԱՊԿ-ը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները, որը չի պատրաստվում հյուրընկալել կազմակերպության զորավարժությունները 2023 թվականին։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ միաժամանակ վստահեցնելով, որ Մոսկվան կշարունակի Երևանի հետ երկխոսությունը բարդ հարցերի շուրջ։
«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մասնրամասները»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ արձագանքելով այսօրվա ասուլիսում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը։
Նշենք, որ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարարեց՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք այս իրավիճակում ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում: Այդ զորվարաժությունները Հայաստանում, համենայն դեպս այս տարի, չեն կայանա։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՀԱՊԿ միավորված շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը քննարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններ ոչ թե Հայաստանում, այլ կազմակերպության անդամ մյուս երկրների տարածքում անցկացնելու առաջարկները։
Նա նշել է, որ Միավորված շտաբը տեղեկատվություն ստացել Հայաստանի ՊՆ-ից ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի տարածքում անցնակցնելն անպատակահարմար համարելու մասին։
«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը ներկայում մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ և հստակեցնում է 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարաական մարմինների, ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման պլանը», - հավելել է Շչգրիկովիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անի. Փաշինյան
- ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան