Le Figaro-ի փոխտնօրենն ահազանգում է. Արցախում -10° է, մթերային խանութները դատարկ են
Le Figaro-ի տնօրենի տեղակալ Ժան Քրիստոֆ Բյուսսոնը թվիթերի իր էջում հրապարակել է Լաչինի միջանցքից լուսանկարներ ու գրել.
«Մինչև -10 աստիճանի պայմաններում ադրբեջանցի պսևդոէկոլոգիական ակտիվիստները մեկնել են Բաքու՝ տաքանալու։ Նրանց տեղում զինվորներ են՝ դիմակներն իջեցրած։ Լաչինի միջանցքը փակ է 28 օր։ Սա իսկապես պատերազամակն գործողություն է Արցախի հայության դեմ»։
Բյուսսոնը հետևողական կերպով անդրադառնում է ադրբեջանցիների կողմից Արցախի պաշարմանը։ Երեկ նա գրել է.
«1 ամիս. 30 օր է, ինչ 120.000 հայերը փակված են սեփական երկրում Ադրբեջանի կողմից. Արցախում -10° է, մթերային խանութները դատարկ են, ընտանիքները բաժանված են, մարդասիրական աղետ է տեղի ունենում, իսկ ի՞նչ են անում այս աշխարհի մեծերը։ Ոչինչ: Ոչինչ: Ոչինչ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան