Աբրահամյան. Ադրբեջանը ընդլայնում է Արցախի դեմ կիրառվող հակամարդկային ճնշումների ցանկը
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Բերձորի հատվածում, ինչի հետևանքով Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, շարքից հանվել է:
Ըստ սարքավորումների արձանագրումների, վթարի վայրը Աղավնո-Բերձոր հատվածում է:
Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս արցախցի մասնագետներին ու ռուս խաղաղապահներին դեպքի վայր հասնել ու անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ իրականացնել:
Միջադեպը գրանցվել է երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ինչից հետո էլեկտրաէներգիայի ապահովման ողջ ծանրությունն այս պահին Արցախի էներգետիկ համակարգի վրա է, սակայն այդ ձևով լիարժեք ապահովում անհնար է իրականացնել:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Արցախում գրաֆիկ է սահմանվել՝ հովհարային անջատումներ իրականացնելու ու Արցախի բնականոն կյանքը հնարավորինս նորմալ ապահովելու համար, ինչը չափազանց դժվար է:
Ադրբեջանը ընդլայնում է Արցախի դեմ կիրառվող հակամարդկային ճնշումների ցանկը, արցախցիներին կանգնեցնելով նոր դժվարությունների առաջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան