Զախարյանը ՌԴ-ի քաղաքացիությունը ՀՀ-ի քաղաքացիությամբ փոխարինելու մասին լուրը լցոնում է որակել
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է ՌԴ քաղաքացիությունը Հայաստանի քաղաքացիությամբ փոխարինելու մասին տարածված տեղեկությունը։
«Քաղաքացիության փոփոխության խոսակցություննե՞րը: Ոչինչ պետք չէ փոխել։ Ես ինքս այդ մասին տեղեկացա համացանցից։ Պարզապես ինչ-որ լցոնում է, ոչինչ չեմ արել: Հիմա նման մտքեր չկան»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է Sport-Express-ը։
Հիշեցնենք, որ ամռանը Լոնդոնի «Չելսին» 19-ամյա կիսապաշտպանի համար առաջարկեց 12,6 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն տրանսֆերը չկայացավ վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական ֆուտբոլի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 16 հանդիպման, որոնցում կարողացել է դառնալ 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt-ի՝ Զախարյանի շուկայական արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- «Չելսի»-ն շարունակում է հետաքրքրված մնալ Արսեն Զախարյանով
- Կիսապաշտպան Արսեն Զախարյանով հետաքրքրված են «Բարսելոնա» և «Ռեալ» ակումբները
- Արսեն Զախարյանը մնում է Դինամոյում
- Արսեն Զախարյանն ու Էդուարդ Սպերցյանը` Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների եռյակում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան