«Ժողովուրդ». Մի քանի երկրների դեսպաններ «բողոքի նոտա» են հղել ՔՊ-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ միջազգային կազմակերպությունները, արևմտյան երկրների մի քանի դեսպաններ վերջերս «բողոքի նոտա» են հղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը առ այն, որ վերջիններս, դեռևս ավագանու ընտրությունը չկայացած, պարբերաբար հայտարարում են, թե ՔՊ-ն հաղթելու է, և հաջորդ քաղաքապետն իրենցից է լինելու:
Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից, որն ասաց, թե նման տեղեկություն չունի. «Ձեզնից եմ առաջին անգամ լսում»: Մեկ այլ պատգամավոր, կուսակցության վարչության մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Բնականաբար, եթե թեկնածուն մենք ենք առաջադրել, վստահություն ունենք, որ կհաղթի։ Բայց, ճիշտն ասած, ես չեմ հիշում, որ իշխանության ներկայացուցիչները նման հայտարարություններ արած լինեն, որ մի հատ էլ «բողոքի նոտա» ստանանք դրա համար»:
Նկատենք, որ արևմտյան երկրների դեսպանները իրենց դժգոհությունները սկսել են արտահայտել հիմնականում ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո: Ընտրական գործընթացների նկատմամբ անվստահությունը ժողովրդավար երկրների ներկայացուցիչների մոտ սկսվել է իշխող կուսակցության կեղծիքներից հետո»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան