Նիկիտա Միխալկովը խոսել է իր առողջական վիճակի մասին
Կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը Telegram-ում գրել է իր առողջական վիճակի մասին։
Նա մասնավորապես, գրել է.
«Սիրելի ընկերներ, ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անհանգստանում են ինձ համար: Առողջության ցանկություններով հաղորդագրությունների քանակն անհավանական է ։ Հիմա ես հստակ գիտեմ, թե ինչպես է ժողովրդականությունը տարբերվում իրական սիրուց: Շնորհակալություն...»։
Ըստ կինեռեժիսորի՝ հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում իր մասին անհավատալի, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության քանակը, մարդկանց հորդորել է իր վիճակի մասին նորություններ իմանալ Telegram-ի պաշտոնական ալիքից։
Նշենք, որ Միխալկովի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել հունվարի 5-ին։ Սկզբում նրա մոտ գրիպ է ախտորոշվել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ վարակված է կորոնավիրուսով։
Նիկիտա Միխալկովը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվայում։ Նա Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն է և Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նախագահը։
Նա նկարահանել է «Արևից կիզվածները», «Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ յուրային», «Սիրո ստրուկը», «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար», և շատ այլ ֆիլմեր։