Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից երեք հիվանդներ տեղափոխվել են Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո, ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 16 հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչը չի նախաձեռնում կամ որոշում՝ ինչ է պետք. Զառա Ամատունի
- Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից երկու հիվանդն տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ
- Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից երեք հիվանդ այսօր տեղափոխվել են ՀՀ
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ծանր վիճակում գտնվող հիվանդներ են տեղափոխվել Հայաստան
- Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախ հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից հիվանդ է տեղափոխվել Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան