Աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը Երևանում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը:Այս մասին հայտնում են փառատոնի նախաձեռնող խմբից։
«Փետրվարի 1-ին Դենիս Մացուևի հետ ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը և Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը:
Փետրվարի 2-ին տեղի կունենա Դենիս Մացուևի մենահամերգը: Կհնչեն հետևյալ ստեղծագործությունները՝
Չայկովսկի, «Տարվա եղանակները»
Ռախմանինով, Էտյուդ-պատկեր, երկ 39 № 2, լյա մինոր
Ռախմանինով, Պրելյուդ, երկ 23 № 5 սոլ մինոր
Մուսորգսկի, Պատկերներ ցուցահանդեսից»,- ասվում է հաղորդագրությունում։