Էրդողանն Ասադի հետ կարող է հանդիպել մինչև Թուրքիայում նախագահական ընտրություններ անցկացնելը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարող է հանդիպել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ մայիսին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: «ՌԻԱ նովոստի»-ն հատնում է, որ երեքշաբթի այդ մասին գրել է Aydınlık թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը սպասվում է կարգավորման գործընթացի երրորդ փուլում»,-գրում է թերթը։ Հիշեցվում է, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում շատ ձգձգել կարգավորման գործընթացը և հասկացրել է, որ կարող է հանդիպել Ասադի հետ։
Ենթադրվում է, որ նախագահ Էրդողանը կարող է հանդիպել Սիրիայի ղեկավարի հետ մինչև 2023 թվականի ընտրությունները, որոնք նախատեսվում է անցկացնել մայիսին։
Էրդողանը չէր բացառել Ասադի հետ հանդիպումը՝ ասելով, որ «քաղաքականության մեջ վիրավորանքներ չկան»։
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ «ՌԻԱ նովոստի»-ին ասել էր, որ Մոսկվան իր միջնորդությունը չի պարտադրում Անկարայի և Դամասկոսի վրա, բայց եթե Ռուսաստանին խնդրեն, նա պատրաստ է այս հանդիպումն անցկացնել։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահը մտադիր է այցելել Թուրքիա և Սիրիա
- ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա եռակողմ հանդիպումից
- Ռուսաստանը կոշտ ջանքեր կգործադրի, որպեսզի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ չլինեն. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները