Թալիբները կանանց արգելել են աշխատել առևտրի կենտրոններում
ֆղանստանը ղեկավարող «Թալիբան» շարժումը տասնօրյա ժամկետ է սահմանել գեղեցկության սրահների փակման համար, ինչպես նար արգելել է կանանց աշխատել առևտրի կենտրոններում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ թալիբները կարգադրել էին Աֆղանստանում գործող բոլոր տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին ազատել կին աշխատակիցներին։
Աֆղանական ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ Թալիբանի կառավարության բարձրագույն կրթության նախարարությունը կարգադրել է դադարեցնել բուհերի կին և աղջիկ ուսանողների ուսումնառությունը: Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարն ասել է, որ աշխարհիկ բուհերում աղջիկների կրթությունը հակասում է իսլամի օրենքներին և իսլամական ավանդույթներին։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարին պատմել է, որ Աֆղանստանում ծառայելու ժամանակ սպանել է 25 թալիբների
- ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում թույլ տալ կանանց աշխատել հասարակական կազմակերպություններում
- Թալիբներն արգելել են կանանց աշխատել և բարձրագույն կրթություն ստանալ
- Աֆղանստանում թալիբները հրապարակայնորեն մտրակել են 30 մարդու, այդ թվում՝ կանանց
- Աֆղանստանում թալիբները ՆԳՆ-ում ստեղծել են կանանց ստորաբաժանում