Associated Press. Կալիֆորնիայում ջրհեղեղները 14 մարդու կյանք են խլել
Կալիֆորնիայում առնվազն 14 մարդ է մահացել ջրհեղեղի հետևանքով, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց էլեկտրականության։ newinform.com-ի հաղորդմամբ, այս տվյալները ներկայացնում է Associated Press-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին։ Սակայն զոհերի ընդհանուր թիվն աճել է ծառերի տապալման պատճառով։
Լրագրողները գրում են, որ կենտրոնական ափին շարունակվում են ջուրը քշած 5-ամյա տղայի որոնումները։ Առայժմ միայն հաջողվել է գտնել նրա կոշիկը։ Երեխան մոր հետ գտնվել է ցեխի մեջ խրված մեքենայում։ Փրկարարներին հաջողվել է դուրս բերել կնոջը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն ավելի վաղ Կալիֆորնիայում հայտարարել է արտակարգ դրություն օրեր շարունակվող փոթորկի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ անձրևներ, փոթորիկներ և հոսանքազրկումներ
- Կալիֆոռնիայում հայտարարվել է արտակարգ դրություն
- Կալիֆորնիան մնացել է առանց էլեկտրականության