Անանուն աղբյուրը խոսել է Հռոմի պապին գահընկեց անելու գաղտնի ծրագրի նախապատրաստման մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է պաշտոնանկ արվել Վատիկանի կոշտ գծի կողմնակիցների «գաղտնի ծրագրի» համաձայն: Իտալական La Stampa թերթի հրապարակմանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Ֆրանցիսկոսը քննադատության է ենթարկվել Վատիկանի պահպանողականների կողմից մի շարք հարցերում իր լիբերալ դիրքորոշման համար, որոնք վերաբերում են միասեռականությանը, աբորտին, ամուսնալուծված և նորից ամուսնացած քահանաների հաղորդակցությանը, անօրինական ներգաղթին և այլն: Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի (USCCB) նախագահ արքեպիսկոպոս Տիմոթի Բրոլիոյի խոսքերով, Ֆրանցիսկոսի հրաժարականի հեռանկարը «ավելի իրական» է դարձել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի մահից հետո։
Իտալացի մի կարդինալ, որի անունը չի նշվում, La Stampa-ին բացահայտել է «գաղտնի ծրագրի» էությունը՝ «հովվապետին այնպիսի սթրեսի տակ դնել, որ Ֆրանցիսկոսը ստիպված հրաժարական տա»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ավելի վաղ հայտարարել էր, որ միասեռ զույգերը պետք է «պաշտպանվեն օրենքով» և կոչ արեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն ներողություն խնդրել գեյերից՝ անցյալում նրանց հանդեպ վատ վերաբերմունքի համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապ
- Սպիտակ տունը բացատրել է, թե ինչու Բայդենին չեն հրավիրել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությանը
- Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդը
- Հռոմի պապ. Անհանգստացած եմ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
- Հռոմի պապը հաստատել է Վատիկանի մտադրությունը՝ հանդես գալ որպես խաղաղարար Ուկրաինայում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները