Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել. Փաշինյան
Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, որքան թվում է։ Ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանին երբևէ եղե՞լ է ՌԴ հետ Միութենական պետության կազմելու առաջարկ, եթե նման առաջարկ հնչել է, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը, հատկապես որ այդ մասին վերջերս բաց տեքտով խոսեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը և պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները։
Ես այլ բան կարող եմ ասել, որ մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում մեր պետության, հայրենիքի պետականության հարատևությունն ապահովելու համար»,–ասաց Ն. Փաշինյանը։
Լրագրողի դիտարկմանը, եթե պաշտոնապես առաջարկ չի եղել, ապա ոչ պաշտոնական խողովակներով նման ճնշումներ եղե՞լ են, Փաշինյանն ասաց․ «Նայած թե ինչ նկատի ունեք ոչ պաշտոնական խողովակ․ օրինակ, փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական խողովակ համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ»։
Արմեն Գրիգորյանը դրա՞նք նկատի ուներ, երբ խոսում էր ճնշումների մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ենթադրում եմ, այդ թվում դրանք է նկատի ունեցել»։
Հարակից հրապարակումներ`
- Դա կախված է ընդհանուր իրավիճակից ու երկու կողմերի քաղաքական կամքից. Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին
- Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան