Մենք բանակցություններում ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. Փաշինյան
«Բանակցությունների ընթացքում մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց՝ դեռ 2018 թվականին է ասել, որ դա սխալ բանաձև է։ Փաշինյանի խոսքով, այդ հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը։
Լրագրողի դիտարկմանը, որ դուք եք բանակցում, նա պատասխանեց. «Հա, շատ լավ, մենք բանակցում ենք նաև այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն ԼՂ հայության և Ադրբեջանի միջև, այսինքն Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Ասեմ, որ դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է»։
Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր լինելուն, Փաշինյանը նշեց, որ Հայաստանի, իր ստորագրությամբ է ՌԴ խաղաղապահ զորախումբը մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, ԼՂ-ում անվտանգության ապահովման միջոցների և մանդատի մասին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ, սրանով էլ է Հայաստանը անվտանգության երաշխավորի իր դերը կատարում:
Եթե գնանք ավելի առաջ․ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Այսպես մի սիլլոգիզմ փորձենք ձևավորել․ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ես արդեն ասացի, որ մենք այս բանաձևով ենք առաջնորդվել։
Հայաստանն, այս տրամաբանությունը, եթե իր անվտանգությունը կարողանար ապահովել, մեր անվտանգության հիմքում չէր լինի այն բանաձևը, որ ՌԴ-ն է ՀՀ անվտանգության երաշխավորը»,- ասաց Փաշինյանը։
Միաժամանակ նա հավելեց, որ ամենայն հարգանքով և կասկածի տակ չդնելով այդ բանաձևերի գոյությունը, հարց է դնում. «Եկեք նայենք, թե այդ բանաձևերն ինչքանով են ճշգրիտ արտացոլում իրականությունը և ինչ կապ ունեն իրականության հետ։ Մեր հիմնական խնդիրը դա է, այն է, որ մեր խոսույթները և նպատակները շատ հաճախ իրականության հետ կամ կապ չունեն կամ թույլ է այդ կապը և սա բերում է ճգնաժամերի։ Մեր խնդիրն այն է, որ մենք իրականության նոր դիտանկյուն փորձենք ունենալ և այդ դիտանկյունից տեսնել, ստուգել մեր ընկալումները, ինչքանով են այդ ընկալումները ճիշտ և իրական։ Պատրաստ ենք նաև քննարկել մեղադրանքները։ Բայց եկեք հասկանանք՝ եթե սխալվել ենք, ինչումն ենք սխալվել և ինչպես ենք սխալվել»,- Նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Գուցե ես ինքս խնդրեի ընդդիմությանը, ասեի՝ վրան խփեք
- Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Փաշինյանը` Լաչինի միջանցքի մասին
- ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել. Փաշինյան
- Դա կախված է ընդհանուր իրավիճակից ու երկու կողմերի քաղաքական կամքից. Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին
- Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին