Փաշինյան. Գուցե ես ինքս խնդրեի ընդդիմությանը, ասեի՝ վրան խփեք
«Իրադրությունը շատ նուրբ է։ Միշտ չէ, որ և ընդդիմության, և իշխանության կողմից ակնհայտ գործողությունները կբերեն այն արդյունքի, որն ակնկալվում է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, ինչպես է գնահատում հանգամանքը, որ ընդդիմությունը բողոքի ակցիաներ չի իրականացնում, ճանապարհներ չի փակում, վրաններ չի խփում։
Փաշինյանը չի համարում, որ Լաչինի միջանցքի փակման առումով ընդդիմությունը պասիվություն է ցուցաբերել, ասաց՝ չի կարծում կոռեկտ է ընդդիմության անելիքները թվարկելը։
«Եթե ես իմանայի, որ ընդդիմության վրան խփեր, հարցը կլուծվեր, գուցե ես ինքս խնդրեի ընդդիմությանը, ասեի՝ վրան խփեք։ Այս իրադրությունը, նորից եմ ասում, բարդ է՝ և իրավիճակային, և բովանդակային առումով։ Մեր խնդիրը՝ և իշխանության, և ընդդիմության, և լրագրողների հարցերը մինչև գենետիկ մակարդակ քննելն է։ Այն ընկալումները, որ ունեցել ենք նախորդ շրջանում, հնարավորություն չեն տալիս պատկեր ստանալ։ Պետք է հարցի արմատին հասնենք, իմ կարծիքով, հասել ենք արմատին։ Դրանից իրավիճակն ավելի լավը չի դառնում, բայց ավելի հասկանալի է դառնում, անելիքների առումով գուցե օգնում է ճիշտ որոշումներ կայացնել։
Ինչքան տեսնում եմ՝ ընդդիմությունը լուռ չի, բավականին ակտիվ են, քննարկում են, քննադատում են, մեղադրում են, ինչ-որ տեղ լուծումներ են առաջարկում։ Ինչպես ասացի, այնպես չէ, որ մենք ընդդիմության ասածը համարում ենք մի բան, որը պետք է չլսել, մեր դիրքորոշումն այն էլ չէ, որ ընդդիմությունն ինչ ասում է, պետք է համաձայնենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Փաշինյանը` Լաչինի միջանցքի մասին
- ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել. Փաշինյան
- Դա կախված է ընդհանուր իրավիճակից ու երկու կողմերի քաղաքական կամքից. Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին
- Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք
- Փաշինյան-Ալիև. Զուգահեռ ասուլիսներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին