Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի տարեսկզբին
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի հունվարի 30-ից՝ փետրվարի 4-ը: Այս մասին ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Հայաստանի առաջնությունն ընտրական բնույթ կկրի և առաջատարներով կազմվելիք հավաքականը Երևանում կարճատև հավաք կանցկացնի ու կմեկնի Սոֆիա` մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի:
Այսքանով հավաքականը կնախապատրաստվի Տաշքենդում՝ մայիսի 1-14-ը կայանալիք աշխարհի առաջնությունը և դրան հաջորդող Եվրոպայի ամառային երրորդ խաղերին, որը տեղի կունենա Լեհաստանում: