Վրթանես Սրբազանը հանդիպել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ
Հունվարի 10-ին Արցախի թեմակալ առաջնորդը հանդիպում է ունեցել Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյորի և նրա տեղակալ Ռոման Շահրամանյանի հետ:
Թեմից հայտնում են, որ քննարկման թեման Արցախում տիրող ներկայիս իրավիճակն էր: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն է բերել և իր երախտագիտությունը հայտնել Արցախում այդպիսի կարևոր առաքելության իրականացման համար՝ մասնավորապես ընդգծելով այն փաստը, որ այսօրվա ծանր իրավիճակում ԿԽՄԿ-ն հաղթահարելով որոշ խոչընդոտներ կարողանում է հումանիտար առաքելություն իրականացնել Արցախում:
Այդ առաքելության շնորհիվ հնարավոր է դարձել ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևան: Իսկ այժմ փորձեր են կատարվում միջանցքի արգելափակման հետևանքով իրարից հեռու գտնվող ընտանիքների անդամների միավորման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից երեք հիվանդներ տեղափոխվել են Հայաստան
- Կարմիր խաչը չի նախաձեռնում կամ որոշում՝ ինչ է պետք. Զառա Ամատունի
- Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից երկու հիվանդն տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ
- Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից երեք հիվանդ այսօր տեղափոխվել են ՀՀ
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ծանր վիճակում գտնվող հիվանդներ են տեղափոխվել Հայաստան
- Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախ հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին