Ինքնամաքրվելն է ամենակարևոր բանալին դեպի մեր հուսալի ապագա. Դավիթ Բաբայան
«Ես շարունակելու եմ մեր ժողովրդին և պետականությանը ծառայելը, ունեմ մի շարք ծրագրեր, և անկախ զբաղեցրած դիրքից, անմնացորդ կապված եմ պետությանը և ժողովրդին, սա միանշանակ է»,-Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնից հեռանալու առիթով ուղիղ եթերում հայտարարեց Դավիթ Բաբայանը և հավելեց. «Դիրքը մեկը պետք է լինի՝ ազգի ճակատագրի պայքարի խրամատում»:
Հայտնելով, որ չափազանց կարևորում է ներկայում ժողովրդի միասնական լինելը՝ Բաբայանն ասաց, որ այն չի նշանակում ամեն ինչ կուլ տալ, բայց կարծիքը ներկայացնելու ձևն էլ պետք է ընտրել:
«Մենք պետք է նաև անձնական օրինակով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը, ոչ միայն խոսքերով, կենացներով, կոչերով, այլ պարզապես պարկեշտ ծառայելով սեփական ժողովրդին»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով. «Հնարավորություն կա դեռևս Արցախը պահպանելու և ես, մեր «Պահպանողական կուսակցության» անդամների ու ընկերների հետ շարունակելու եմ այդ առաքելությունը՝ պահպանել Արցախը: Հետևաբար, համոզված եմ, որ մենք դեռևս ունենք անցնելու երկար ճանապարհ: Ծանր է լինելու, բայց հնարավորություն կա: Ամեն ժողովրդի չէ, որ Աստված տալիս է ինքնամաքրվելու հնարավորություն, իսկ մենք պետք է ինքնամաքրվենք: Սա է դեպի հուսալի ապագա ամենակարևոր բանալին: Արտաքին թշնամիները կան ու կլինեն և նրանք չեն թաքցնում իրենց նպատակները: Եթե ինքնամաքրվենք, կարողանալու ենք դիմադրել, եթե ոչ, ապա չեմ էլ ուզում մտածել, թե այդ դեպքում ինչ է լինելու»:
Արցախի ԱԳ նախկին նախարարը հայտնեց, որ այս պահին կարևոր է, որպեսզի Արցախի պետական համակարգն աշխատի և չխարխլվի:
«Աստված մեծ է և չի արժանացնի մեզ այն ճակատագրին, որին մենք երբեմն արժանի ենք լինում: Դրա համար պետք է շարունակենք պայքարը»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ներքին ոհմակները սպասարկել ու առ այսօր սպասարկում են հակապետական և հակաազգային շահերը. Դավիթ Բաբայան
- Տեղի ունեցածը պահանջում է Արցախի ռազմավարության արմատական վերանայում. Դավիթ Բաբայան
- Դավիթ Բաբայան. Պետք է հնարավորինս զերծ մնալ հիմարությունից
- Դավիթ Բաբայանը հանդիպել է ՔՊ-ականներին
- Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան