Երվանդ Թարվերդյանը Գլենդելի քաղաքապետի հետ քննարկել է Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման, զարգացման վերաբերյալ հարցեր
Միացյալ Նահանգներում գտնվող «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանին։
Ինչպես նշում է Երվանդ Թարվերդյանը, Արտաշես Քասախյանի հետ քննարկել են Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման, զարգացման 7 համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Հանդիպման մասնակիցները երկուստեք դատապարտել են Ադրբեջանի գործողությունները կապված Լաչիչնի միջանցքի հետ։
Երվանդ Թարվերդյանի խնդրանքով քաղաքապետ Քասախյանը ներկայացրել է Գլենդելի կառավարման համակարգային մոդելը։ Ըստ Թարվերդյանի, դրանցից որոշները հետագայում կարող են ներդրվել Երեւանի կառավարման ոլորտում։
«Միացյալ Հայաստան» կուսկացության նախագահը խնդրել է Արտաշես Քասախյանին ներկայացնել սփյուռքի ակնկալիքները Հայաստանից, ինչին ի պատասխան Արտաշես Քասախյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ իրեն առաջին անգամ է, երբ հարցնում են, թե՞ ինչ կարող է անել Հայաստանը սփյուռքի համար։ Գլենդելի քաղաքապետը նշել է, որ առաջիկայում կներկայացնեն համատեղ գործողությունների ծրագիր։
Երվանդ Թարվերդյանը և Արտաշես Քասախյանը քննարկել են նաև Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները՝ դրանում սփյուռքի հնարավոր մասնակցությունը։ Գլենդելի քաղաքապետը նաև անհանգստացել է, որ արդեն գրեթե երկու տարի է Հայաստանը նոր գլխավոր հյուպատոս չի նշանակում Կալիֆորնիայի նահանգում, որտեղ հայազգի բնակչությունը գերակշռում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին