Թուրքիան Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում
Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում, հայտնում է Foreign Policy պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«2022 թվականի վերջից Թուրքիան սկսեց Ուկրաինա ուղարկել ԱՄՆ-ի կողմից մշակված կասետային ռումբեր, որոնք օգտագործվում են հրետանու մեջ»,- ասվում է հրատարակության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ուղարկվող զենքերն արտադրվել են սառը պատերազմի ժամանակ, նախատեսված են «ռազմի դաշտում ռուսական տանկերի և զինծառայողների ոչնչացման համար», և դրանց մատակարարումները սկսվել են նոյեմբերին:
«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մերժեց Ուկրաինային, Թուրքիան միակ վայրն էր, որտեղ նրանք կարողացան կասետային զինամթերք ձեռք բերել», - գրում է պարբերականը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան