«Ժողովուրդ». Ուժային կառույցները թուղթ ու գրիչով են հետևել Փաշինյանի ասուլիսին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ՝ կեսօրից, ՀՀ պետական գրեթե ողջ համակարգը կանգ էր առել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները, համակարգիչների առջև նստած, հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին. աշխատանքը կասեցված էր:
Հատկապես ուժային կառույցները թուղթ ու գրիչով են հետևել ասուլիսին, որպեսզի անհրաժեշտության դեպքում վարչապետի մտքից իդեաներ որսան ու ընթացք տան ինչ-ինչ բարձրաձայնումների: Ինչպես հայտնի է, երկու տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս չէր հրավիրում: Ինչպես ինքը՝ վարչապետը խոստովանեց, 2020թ.-ի պատերազմից հետո քաղաքականապես լարված վիճակ էր, և լրատվամիջոցների մեջ էլ քաղաքականացվածության մակարդակը բարձր էր, դրա համար ինքը խուսափել է հանդիպել իր երբեմնի գործընկերներին: Այդ առումով երեկվա ասուլիսը սպասված էր:
Փաշինյանը, ինչպես նկատվեց, երկար էր պատրաստվել հարցերին. աշխատում էր հունից դուրս չգալ, ձայնը չբարձրացնել: Հասցրեց, սակայն, մի քանի լուրջ բացթողումներ անել. երբ հարցը դուրը չէր գալիս, ասում էր՝ տեղյակ չեմ:
Օրինակ՝ այն մասին, որ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն շուրջ 160 համարներում ստերի շարք է հրապարակել՝ Փաշինյանի կողմից հայտարարված, տեղյակ չէր, տեղյակ չէր նաև իր թիմակիցների՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին, տեղյակ չէր, որ իր թիկնազորի պետը հարվածել էր օպերատորին, գործն ինչ եղավ, և այսպես շարունակ… Ընդհանուր առմամբ, անկարող ղեկավարի տպավորություն թողեց նա երեկվա ասուլիսում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին