«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը ևս կարողանում է այնպիսի հայտարարություններ անել, որոնք իրականություն չեն դառնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022թ.-ի փետրվարի 23-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտին կհասցվի 2022թ.-ի տարեվերջին։ Սանոսյանը երեք անգամ վստահեցրեց մինչև տարեվերջ շինարարության ավարտի մասին։ «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում. եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան մեզ հիմա ոչ հայտնի, ամեն ինչ նորմալ կընթանա, կավարտվի»,- հայտնեց Սանոսյանը։
ՏԿԵ նախարարությունից, ի պատասխան CivilNet-ի հարցման, հայտնել են, որ կառուցման աշխատանքները ավարտական փուլում են, ջրամբարը պատրաստ է 91,4%-ով։ Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը, սակայն, երկարաձգվել է, և նախատեսվում է ավարտել 2023թ.-ի ընթացքում՝ առանց հստակ ժամկետի։ Ժամկետների խախտումը ՏԿԵՆ-ը պատճառաբանում է շինարարության ընթացքում առաջացած խոչընդոտներով, կորոնավիրուսով, ռազմական դրությամբ և այլ հանգամանքներով։
ՏԿԵ նախարար Սանոսյանը Հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդման հունվարի 3-ի ռեպորտաժում հայտնել է, որ ջրամբարը կգործարկվի 2023թ.-ի երկրորդ կիսամյակում։ Փաստացի սա Վեդու ջրամբարի՝ մոտ տասնամյակ տևած կառուցման արդեն երրորդ վերջնաժամկետն է. նախ այն պետք է ավարտվեր 2021թ.-ի մարտին, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո՝ 2022թ.-ի դեկտեմբերին, հիմա էլ ասում են, թե կավարտեն 2023թ.-ի ընթացքում։ Ստացվում է՝ ինչպես իր ղեկավարի դեպքում է, Գնել Սանոսյանը ևս կարողանում է այնպիսի հայտարարություններ անել, որոնք իրականություն չեն դառնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին