ՌԴ-ից Վրաստան ներկրվող կարտոֆիլը հետ է ուղարկվել
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցների կողմից վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 42 հազար 250 կիլոգրամ կարտոֆիլի ստուգման արդյունքում՝ արտադրանքի մեջ հայտնաբերվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության անհամապատասխանության պահանջներ։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ նույն մաքսակետում, օրենքով սահմանված հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, բուսասանիտարական գործակալները կանգնեցրել են 69 հազար 867 խորանարդ մետր սղոցված փայտանյութ։ Բուսական ծագման բեռը չի համապատասխանել բուսասանիտարական նորմերին։
«Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ վերոնշյալ ապրանքները ենթակա էին վերադարձման արտահանող երկիր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան