Վարդան Բալյան. Պատերազմի անթաքույց սպառնալիքը չտեսնելու տալը պետական իդիոտիզմ է
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Երեկ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության ադրբեջանական առաջարկը դեռ որոշ ժամանակ կմնա սեղանին, որից հետո Ադրբեջանն այդ ուղղությամբ հատուկ ակտիվություն այլևս չի ցուցաբերի:
«Ուրեմն սահմանը կանցնի այնտեղ, որտեղ մենք անհրաժեշտ կհամարենք»:
Պատերազմի անթաքույց սպառնալիքը չտեսնելու տալը պետական իդիոտիզմ է՝ քաղաքական տգիտություն է և ինքնաբավ քաղաքական անգործունակություն:
Երկիրը պետք է պատրաստել պաշտպանության, քանի դեռ կա դրա համար անհրաժեշտ ժամանակ և հնարավորություն, այլապես հատուցումը լինելու է շատ դաժան»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Արդեն շատ մոտ ապագայում մեզ վճռական ու ճակատագրական ճակատամարտ է սպասվում
- Վարդան Բալյան. Ադրբեջանցիները բաց տեքստով են խոսում հումանիտար օգնության նպատակադրման մասին
- Վարդան Բալյան. Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ զարգացումները փոխկապակցված են
- Վարդան Բալյան. Երկիրը պետք է նախապատրաստել ինքնապաշտպանության բոլոր պարագաներում երկու հիմնական նպատակադրումով
- Վարդան Բալյան. Հավասարակշռված, ոսկերչական ճշգրտությամբ ներդաշնակված ջանքերի համադրումը հիմա հրամայական անհրաժեշտություն է
- Սեփական անգործության պարագայում ուրիշին անգործության մեջ մեղադրելը նույնիսկ ծիծաղելի չէ․ Վարդան Բալյան
- Վարդան Բալյան. Սիսիանում ՔՊ թեկնածուի հաղթանակի քաղաքական պատասխանատվությունը նախ և առաջ ընդդիմադիր ուժերին է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում