Ֆրանսիական արհմիությունները պատրաստվում են բողոքի ցույցերի՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների
Ֆրանսիական արհմիությունները մտադիր են հունվարի 19-ից հանդես գալ կենսաթոշակային բարեփոխումների դեմ, երեքշաբթի ասել է Ֆրանսիայի Աշխատանքի դեմոկրատական կոնֆեդերացիայի (CFDT) գլխավոր քարտուղար Լորան Բերգերը, փոխացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը երեքշաբթի օրը ներկայացրել է վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որը կառավարությունը նախատեսում է ընդունել 2023 թվականին։
Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից Ֆրանսիայի իշխանությունները կսկսեն բարձրացնել կենսաթոշակային տարիքը տարեկան երեք ամսով, այդպիսով մինչև 2030 թվականը այն կհասնի 64 տարեկանի։
«Հունվարի 19-ից մենք պետք է մոբիլիզացնենք, որպեսզի այս բարեփոխումը չընդունվի, որպեսզի կառավարությունը մտափոխվի... Մենք բոլորս դեմ ենք կենսաթոշակային բարեփոխումներին, ուստի կոչ ենք անում մոբիլիզացվել հունվարի 19-ից»,- ասել է Բերգերը BFMTV-ի եթերում։
Նա ընդգծել է, որ սա «վերջին 30 տարվա կենսաթոշակային ամենադաժան բարեփոխումներից մեկն է»։
2022 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայում ավելի քան 200 ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմկենսաթոշակային տարիքի բարձրացման։ Դրանց մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա