Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում սեպտեմբերի ագրեսիայից հետո 3 անհետ կորածների մարմինները գտնելու ուղղությամբ. Սարգսյան
«Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մենք ունենք 224 զոհված զինծառայող, որոնց աճյուններ արդեն ամփոփվել են մայր հողին և ունենք գտնվելու վայրն անհայտ 3 զինծառայողներ, որոնց գտնվելու հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նա վստահեցնում է, որ ամեն ինչ արվում է, ընդհուպ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու միջոցով, որպեսզի հնարավորություն ընձեռնվի զոհված զինծառայողների մարմինները դուրս բերել։
Հարցին՝ բավական երկար ժամանակ է անցել, ի՞նչ պատճառաբանություն է ներկայացվում ադրբեջանական կողմից թույլ չտալով դուրս բերել Շիրազ Խաչատրյանի դին, փոխնախարարը պատասխանեց. «Սկսած տեղանքից, ռիսկերից, վտանգներից: Մենք հնարավորության դեպքում անմիջապես արձագանքելու որևէ խոչընդոտ չունենք: Տարվում են աշխատանքներ, որպեսզի կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի արագ այդ մարմինը դուրս բերենք տարածքից»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:
Ա. Սարգսյանը նաև ասաց, որ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է հնարավոր ագրեսիայի դեպքում հնարավոր դիմակայում տեղի ունենա և կարողանան խնդիրներ լուծել։
«Այսօր էլ տարածաշրջանում լարվածության աճ կա աճման միտումով և, բնականաբար, վերջին շրջանում մենք օր չենք ունեցել, որ ընդհանուր լարվածության ֆոնը պահպանված չլինի»,- ասաց պաշտպանության փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, հարց չի՞ ծագում. Փաշինյան
- Տղայիս հուղարկավորել ենք, թոռնիկս էլ չգիտեմ՝ ինչ ճակատագրի է արժանացել. Անհետ կորած զինծառայողի տատիկ
- Անհետ կորած զինվորի տատը ՊՆ դիմաց է. Պահանջում եմ իմ թոռանը, 19 տարեկան իմ Վահեին
- Անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հետ հանդիպել է Արայիկ Հարությունյանը
- Մարտական գործողություններից մեկ շաբաթ անց հարազատները որևէ լուր չունեն անհետ կորած զինծառայողների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա