Կրթություն, գիտություն 11:52 11/01/2023 Հայաստան

Բուհերի ընդունելության առաջին փուլի համար հայտագրվել է 6871 դիմորդ

Բուհերի ընդունելության կարգում նախորդ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է  միասնական քննություն հանձնել երկու անգամ։ Այդ իսկ պատճառով քննությունների փուլերն ավելացել են՝ 1-ին, 2-րդ, 3-րդ։ Ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ 

Նա հայտնեց, որ առաջին փուլի քննությունները կայանում են հունվար-փետրվար ամիսներին, երկրորդը՝ ավանդական հունիս ամսվա քննություններ են, երրորդը՝ հուլիսի լրացուցիչ փուլի քննությունները։

«Միայն միասնական քննությունները կարող ենք հունվարին կազմակերպել, ներբուհական քննություններին այս փոփոխությունները չեն վերաբերվում, ներբուհական քննությունները շարունակում են մնալ նույն ձևով»,- ասաց Նասիբյանը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենն ընդգծեց, որ հունվար-փետրվար ամիսներին կայանալիք քննությունների համար դիմորդները լրացնում են միայն քննությունների դիմում-հայտ, այսինքն հայտում չեն լրացնում բուհ, մասնագիտություն։

«Բնականաբար, հունվարի քննություններից հետո որևէ մրցույթ չի կարող կայանալ։ Գնահատման և թեստավորման կենտրոնը մրցույթը կազմակերպում է  բոլոր քննությունների ավարտից հետո»,- նշեց Նասիբյանը։ 

2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի քննական  հայտագրման գործընթացն ավարտված է, հունվարի 15-ից սկսվում են առաջին փուլի քննությունները։ Քննությունների սկիզբը նախատեսված է 11։30-ին։

Միասնական քննությունների օրերն են՝

«Քիմիա»,  «Ռուսաց լեզու»-հունվարի 15
«Օտար լեզուներ» - հունվարի 22
«Հայոց լեզու և հայ գրականություն»-հունվարի 29
«Մաթեմատիկա»- փետրվարի 4
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն»- փետրվարի 5
«Հայոց պատմություն»,  «Ֆիզիկա» -փետրվարի 12։

«Հունվար-փետրվարի քննությունների համար մեր սպասվածից  ավելի դիմորդներ են հայտագրվել։ Եթե մենք սպասում էինք, որ նրանց թիվը կարող է լինել առավելագույնը 3000-5000, այսօր մենք ունենք հայտագրված 6871 դիմորդ, որոնք ցանկանում են հանձնել միասնական քննություն»,- ասաց Կ. Նասիբյանը։

Նա հայտնեց նաև, որ առաջին փուլի միասնական քննություններին կարող են մասնակցել  բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել բուհերում առանց որևէ սահմանափակման ի տարբերություն հունիսին և հուլիսին կայանալիք  քննությունների և հայտագրման։

Կազմավորված է  29 միասնական քննական կենտրոնները, 10-ը Երևանում են, մարզերում՝ 1 կամ 2 կենտրոն։ Ավանդաբար Սյունիքում երկու միասնական կենտրոններ են կազմավորվում՝ Կապանում և Գորիսում։

ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, ամենից շատ դարձյալ հայտագրվել են «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողներ. քննություն կհանձնի 3139 դիմորդ, այնուհետև «Մաթեմատիկա»՝ 2950, «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 2018։ 

Նա ասաց, որ ի տարբերություն ամառային քննական շրջանի, քննական կենտրոնների ընտրության հարցում այս հունվարյան քննական շրջանում որոշակի խնդիրներ կան, քանի որ  կան շատ թվով դպրոցներ, որոնց մարզադահլիճները համապատասխան ջերմություն չեն ապահովում. «Դիմել ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որպեսզի դիմի մարզպետներին ու Երևանի քաղաքապետին հնարավորինս օժանդակելու քննության ընթացքում դպրոցներում համապատասխան ջերմություն ապահովելու հարցում»։

Քննությունները կազմակերպվելու են կիրակի օրերին, բացառություն է փետրվարի 4-ին, որը շաբաթ է. այն նպատակով է, որ դպրոցներում դպրոցական դասընթացը չխախտվի։

«Զգուշացնեմ, որ քննասենյակներում տեսախցիկներ տեղադրելու հնարավորություն չունենք. նախ մեր ժամանակը քիչ էր, չէինք կարող մրցույթ անցկացնել, իսկ տեսախցիկների տեղադրման ժամանակ մրցույթ է հայտարարվում, հաղթող կազմակերպությունը զբաղվում է այդ գործով։ Բացի այդ, մենք ինքներս չենք պատկերացնում, թե ինչպես պետք է տեսախցիկը տեղադրենք,  հեռուստացույցը դնենք միջանցքում, իսկ ծնողները դրսից, այս ցուրտ ժամանակահատվածում, հետևեն իրենց երեխաների քննության ընթացքին։ Իսկ ծնողներին չէիք կարող հրավիրել ներս, աղմուկը խանգարում է։

Ամառային քննությունների ժամանակ անպայման մենք նորից ունենալու ենք տեսախցիկներ»,- ասաց Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ կարգով նախատեսված չեն տեսախցիկներ, իրենք կարգից դուրս էինք դա կազմակերպում։

Առաջին փուլի քննության վարձաչափը 4500 դրամ է, ամառայինը՝ 1500 դրամ։

Նա հայտնեց, որ առաջին փուլում այն դիմորդները, ովքեր անհաջողությամբ են հանձնում կամ գնահատականն իրենց չի բավարարում, հնարավարություն ունեն ամռանը մասնակցել քննություններին։

ԳԹԿ փոխտնօրենը նաև ասաց, որ վերջին տարիներին, երբ տվյալ մասնագիտության քննության համար առարկան կամ-ով էր լինում, օրինակ, «Անգլերեն» կամ «Հայոց լեզու»,  դիմորդների ճնշող մեծամասնությունն ընտրում է  «Անգլերեն»։ Որպես կանոն «Անգլերեն» առարկայի քննության արդյունքները տարիներ շարունակ միշտ բարձր է  եղել։

«Երեխաների համար  կարծեք ավելի հեշտ է «Անգլերեն» առարկայից քննություն հանձնելը, քան մնացած առարկաներից։ Բնականաբար, իրենք օգտվելու են այդ հնարավորություններից։ Հիմա նույնը շարունակվում է. օրինակ, Իրավագիտություն մասնագիտության դեպքում «Պատմություն» առարկայից քննությունը պարտադիր է, «Անգլերեն» կամ «Հայոց լեզու»-ի դեպքում մեծամասնությունը նախընտրել է «Անգլերեն»»,- ասաց Կարո Նասիբյանը։

Ինչ վերաբերում է պետական ավարտական քննություներին, նա հայտնեց, որ դրանք արդեն սկսվել են։

«Երբ ներդրվեց այդ գաղափարը, սովորողները հիմնականում քննություն հանձնում են «Հայոց պատմություն» առարկայից։ Մոտ 22 հազար շրջանավարտ ունենք,  «Հայոց պատմություն»-ից քննություն է հանձնում  9165 շրջանավարտ, «Հայոց լեզու և  հայ գրականություն»՝ 4097, «Մաթեմատիկա»՝ 6218»,- ասաց  ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am
14:01
Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:58
Արմինե Օհանյան. Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել և իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը և մի բան...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել. Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
«Մեր մոտ աղբահանության վճարը գանձվում էր բնակարանում մարդկանց  փաստացի ապրելով և այդ տվյալները տալիս էին...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 15 պատմամշակութային կառույցներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
12:50
Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}