
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պոլսի հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան-Թուրքիա խաղին
Կ․ Պոլսի հայոց պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը սուրբծննդյան ընդունելության շրջանակներում ընդունել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուի գլխավորած պատվիրակությանը։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաև «Լույս TV»-ի հիմնադիր Արամ Քուրանը։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից տարածված հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունն արքեպիսկոպոս Մաշալյանին հրավիրել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2024թ․ մարտի 25-ին Երևանում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը և նրան է նվիրել Թուքիայի ազգային հավաքականի մարզահագուստ։
Մուրադ Աքսուն ու ֆեդերացիայի կառավարման և գործադիր խորհրդի անդամ Ալի Դյուշմեզը Սուրբ ծնունդի կապակցությամբ շնորհավորել են պատրիարքին և հայ համայնքին։