Ոսկանյան. Ալիևը վախեր ունի և, իմիջիայլոց, դա արտահայտվում է նաև քարոզչության մեջ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքելով երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալւևի հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Ասուլիսից երկու կարևոր կետ կառանձնացնեի Բաքվի բարբարոսական վարչախմբի ներքին վախերի պահով։
Առաջինն այն է, որ նա վախեր ունի և, իմիջիայլոց, դա արտահայտվում է նաև քարոզչության մեջ, առ այն, որ Ռւոսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել, իր իսկ «եզրաբանությամբ»՝ ռևանշի։
Երկրորդը՝ որ նույնիսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման իբր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո էլ Հայաստանը կարող է այդ բռնապետության ներսում կազմակերպել զանազան շարժումներ այդ կազմավորումը քայքայելու համար, որտեղ մեր դաշնակիցն ակնհայտորեն կարող է լինել Իրանը։
Բոլոր այս վախերը հիմնավոր են, որովհետև Բաքվի բռնապետը, նաև հաշվի առնելով թուրքական և իսրայելական որակյալ խորհրդատվությունը, կարծում եմ՝ լավագույնս է տեղյակ, թե՛ իր բռնապետության շուրջ և թե՛ դրանում առկա արտաքին ու ներքին մարտահրավերներից և խոցելի կետերից»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Հայաստանի միակ ուղին արագորեն և որակյալ կերպով պետություն-ամրոց կառուցելն է
- Բարբարոսական և ծավալապաշտական «թուրանական դաշինքին» պետք է հակադրել քաղաքակրթական՝ հայ-իրանականը.Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական ծրագիրն է, որ պետք է շարունակի ապրել այս դաժան պայքարում
- Վարդան Ոսկանյան. Մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին
- Վարդան Ոսկանյան. Ոչ Ադրբեջանը, ոչ էլ ադրբեջանա-թուրքական դաշինքը չեն համարձակվի անցնել Արաքսը
- Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդն իր գրասենյակում ընդունել է Արթուր Վանեցյանին և Վարդան Ոսկանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան