Forbes. Հայաստանը լավագույն տուրիստական ուղղություններից է, ուր արժե այցելել
Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը, ուր արժե այցելել։
«Հայաստանը գեղեցիկ երկիր է իր հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այն հիանալի բնապատկերների տուն է, ներառյալ Կովկասի լեռները և Սևանա լիճը, ինչպես նաև ունի հնագույն բազմաթիվ ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնիի տաճարը և Հաղպատի վանքը։ Այդ հրաշքներից մի քանիսը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում:
Հայաստանը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով՝ իր մի շարք թարմ խոտաբույսերով և համեմունքներով: Եթե սննդի սիրահար եք, ապա չմոռանաք հայկական խաշը (ոսկորների արգանակ), տոլմա (խաղողի թփով), մանթի, իհարկե, տնական թթու վարունգը»,- նշված է Forbes -ի նյութում ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են