Hexact-ը գործնական տարին ամփոփել է կրկնապատկված եկամուտներով
Hexact-ն ամփոփել է 2022-գործնական տարին. չնայած տեխնոլոգիական ոլորտի դժվարություններին, ընկերությունը կրկնապատկել է եկամուտները:
Անցած տարի Hexact-ը գործարկել է իր չորրորդ պրոդուկտը՝ Hexospark-ը: Այն էլեկտրոնային փոստի ավտոմատացման և հաճախորդների կառավարման համակարգի (CRM) հարթակ է: Իր 4 պրոդուկտների՝ Hexomatic-ի, Hexowatch-ի, Hexospark-ի և Hexometer-ի կատարելագործման համար մշակվել է 59 նոր գործառույթ (feature) և 135 բարելավում (update): Hexact-ի պրոդուկտները կրկնվող ու աշխատատար պրոցեսների ավտոմատացման շնորհիվ օգնել են իրենց ավելի քան 100,000 օգտատերերին՝ խնայելու 1,067,559 աշխատանքային ժամ: Միաժամանակ, նոր ռեկորդ է գրանցվել. օգտատերերը դիտարկել-«քերել» (scrape) են 4,4 միլիոն վեբ-էջ, իսկ Hexowatch-ի միջոցով բացահայտել մոտ 4,3 միլիոն փոփոխություն տարբեր վեբ-էջերում:
«Մենք փորձում ենք փոխել խաղի կանոնները՝ ցանկացած չափի բիզնեսի համար ավտոմատացումն ու տվյալներն իրոք հասանելի դարձնելով մեկ «քլիքով»: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, թիմին ու ներդրողներին՝ մեր ավտոմատացման շարժմանը միանալու համար»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:
Hexact-ի պրոդուկտները 2022 թվականին 16 տարբեր մրցանակներ են շահել Capterra-ից, GetApp-ից, G2-ից և Software Advice-ից:
Hexact-ի մասին
«Hexact»-ի էկոհամակարգը 4 հիմնական պրոդուկտից է բաղկացած. Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: Hexowatch-ը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին: Hexospark-ը անհատականացնում է էլեկտրոնային նամակները, ավտոմատացնում հետագա քայլերը և նպաստում վաճառքների ավելացմանը։ Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
- «Hexact»-ի թիմը փոխում է մարդկանց մոտեցումները՝ տեխնոլոգիաներից օգտվելու գործում
- Hexact-ը հասանելի է դարձնում Google-ի տվյալների «պահեստը»՝ BigQuery-ն և առևտրային նոր հարթակ է բացում․ ստարտափը հայտարարել է նոր ռազմավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան