Վահե Հովհաննիսյան. Փաշինյանի ասուլիսից հետո մենք պարզ ընտրության առաջ ենք
«Լաչինի միջանցքի փակումով, երեկ Ալիև-Փաշինյան զույգի ասուլիսներով մենք նոր իրականության մեջ ենք ապրում»,- «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք, ընտանիք, հաստատություն հասկանա, ընդունի, որ մենք նոր իրականություն ենք մտել, որը տանելու է նոր հանգրվանի։
«Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ ձեզ տալիս ենք մեկ տարի (իրականում բավականին ռացիոնալ, սառը ժամկետ է), որի ընթացքում հասնելու ենք նոր հանգրվանի։ Այս պոտենցիալով, հնարավորություններով, պատկերացումներով, այդ հանգրվանը լինելու է ողբերգական»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա լսել է երկու երկրների ղեկավարների ասուլիսները, նշեց՝ դրանք պետք չէ լսել առանձին-առանձին, երկուսում էլ Հայաստանի վրա՝ որպես պետություն խաչ են քաշում։
«Անելիքը մտահոգ, մտածելու ունակ լայն հանրությանն այս ուղերձը տեղ հասցնելն է։ Մեզ տրված է ժամանակ, մեզ տանում են նոր հանգրվանի։ Սա հին կյանքը չէ, սա նույնիսկ անցած տարվա նոյեմբերի կյանքը չէ, դեկտեմբերից սկսած մեզ ասում են, որ մենք նոր ճանապարհով ենք գնում։ Ի՞նչ է կատարվում։ Երեկ պաշտոնական Երևանը հնչեցրել է բավականին անհույս, անհեռանկար հայտարարություններ, շատ կարևոր է, որ Երևանից հնչեն այլ տեսակետներ։ Սա շատ կարևոր է, սա պետք է անի միայն ու միայն տիտղոսային ընդդիմությունը»,-ասաց բանախոսը։
Նա կրկնեց իր առաջարկը՝ խորհրդարանական խմբակցությունները պետք է անեն բաց նիստ, քանի որ երեկ բաց խաղաքարտերով գուժեցին Հայաստանի վախճանը։
«Պետք է անեն բաց նիստ ու հայտարարեն, որն է դեէսկալացիայի, խաղաղության հասնելու ճանապարհը։ Այս մեսիջը շատ կարևոր է, որ Երևանից հնչի, ժողովուրդը պետք է լսի ալտերնատիվ տեսակետ, որ չհամակապերպվի երեկվա լսածին, շատ կարևոր է դաշնակիցների համար, որ տեսնեն, սա հանձնված ու վերջնականապես պարտված պետություն չէ, շատ կարևոր է հարևանների համար, միջնորդների ու հակառակորդների համար։ Եթե նրանք չստանան այլտերնատիվ տեսակետ, գնալու են իրենց գծած սցենարով»,-ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հասարակության մոտ 10 տոկոսը մտահոգ է, չգիտի անելիքը, կա մոլորված, անտարբեր հասարակության լայն շերտ, որը նույնպես չգիտի անելիքը ալտերնատիվ ծրագրերի բացակայության պատճառով, կա մի շերտ էլ, որի համար ամենակարևոր է գումարն է։
«7-10 տոկոս մտահոգ շերտն ու մոլորված շերտը կարող են լինել լավ գործընկեր, եթե դրվի քաղաքական բովանդակություն։ Մտահգոությունը պետք է վերափոխել քաղաքական, հանրային պրոցեսի։ Եթե մեզ տալիս են դեդլայն մեկ տարի, այդ մտահոգությունը պետք է վերաճի պրոցեսի, քանի որ երեկ մեզ ասել են՝ հարցականի տակ է ոչ միայն Արցախի գոյությունը, այլև Հայաստանի։ Եթե քաղաքական ուժերը ոչինչ չեն առաջարկում, ապա մարդիկ մտածում են՝ սա ճակատագիր է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Փաշինյանի ասուլիսից հետո մենք կանգնած ենք պարզ ընտրության առաջ. կամ ընտրում ենք պետությունը, կամ պետության ղեկավարին։
Պանելային քննարկումը կազմակերպել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»։
Մանրամասները ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին
- Վահե Հովհաննիսյան. Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց
- Վահե Հովհաննիսյան․ «Ղարաբաղի ընկերներ» նոր միջազգային շարժում
- Ողբերգության, թե հրաշքի ընտրությունը, կարծում եմ, լինելու է այս տարի. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան