ԵԱՀԿ նախագահը նախատեսում է այցելել Երևան ու Բաքու
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Մակեդոնիայի ԱԳ նախարարությունը թվիթերի իր միկրոբոլգում մանրամասնել է, որ պաշտոնյան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Նա խրախուսել է օգտագործել դիվանագիտական միջոցները՝ առկա մարտահրավերները հաղթահարելու և տեղում տուժած մարդկանց պաշտպանելու համար:
«ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել երկխոսությանը լարվածությունը թուլացնելու համար»,-նշել է Բույար Օսմանին։
ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, կազմակերպության նախագահը
Վերահաստատել է իր պատրաստակամությունն անձնական ներգրավվածության համար՝ օգնելու թուլացնել լարվածությունը և նպաստել կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Նա նաև հայտարարել է, որ առանձին այցեր է կազմակերպելու Հայաստան և Ադրբեջան։
Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական էջի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն համագործակցել կազմակերպության հիմնարար սկզբունքների պաշտպանության և առաջմղման գործում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի:
Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն:
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու համատեքստում ԱԳ նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մալթայի Ուխտի ղեկավարն՝ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին
- Արցախում վառելիքի շուկայում ճգնաժամը խորանում է
- Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը․ Միրզոյան
- Հայաստանում Ճապոնիայի դեսպան. Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով
- Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Փաշինյանը` Լաչինի միջանցքի մասին
- Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը
- Le Figaro-ի փոխտնօրենն ահազանգում է. Արցախում -10° է, մթերային խանութները դատարկ են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա