Ռուբեն Վարդանյան. Պայքարել
«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ երեկվա հայտարարությունները հաստատեցին Արցախի համար հնարավոր միակ ընտրությունը՝ պայքարել»,-Թելեգրամի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Պայքարե՛լ՝ հենվելով սեփական ուժերի վրա։
Պայքարել Հայաստանի այն քաղաքացիների աջակցությամբ, ովքեր վերջին ընտրություններում քվեարկել են այն կուսակցությունների օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցելու մասին։
Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը միշտ ամենածանր իրավիճակներում ներգրավվում է։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը կանգնել Արցախի հայության՝ ոչնչացումից ու բռնազավթումից պաշտպանության կողքին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին