ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«ՀՅԴ գործիչների ձերբակալությունները կատարվել են օրենքի ակնհայտ խախտումներով
Միայն հրապարակային տեղեկությունների վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով։
Ինչու՞: Ունենք հետևյալ փաստերը.
1) Անձինք ձերբակալվել են ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ծագած հիմնավոր կասկածի ռեժիմով (72 ժամ), այլ ոչ թե դատարան ներկայացնելու նպատակով (24 ժամ)։
2) Անձինք ձերբակալվել են ոչ թե իրավապահ համակարգին նոր հայտնի դարձած դեպքով, այլ ամիսներ շարունակ քննվող վարույթով։
3) Ձերբակալություններին նախորդել են այդ անձանց բնակարաններում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությունները։
Այս փաստերից ուղիղ բխում է, որ կասկածը ԱՆՄԻՋԱԿԱՆ ԾԱԳԱԾ լինել չի կարող, քանի որ առնվազն խուզարկությունների միջնորդությունների մեջ պետք է որ բերված լինեին ինչ-որ փաստեր, որոնք էլ պետք է որ ձևավորած լինեին ինչ-որ կասկած։ Էլ չեմ խոսում այն մասին, որ կասկածը, հնարավոր է, ձևավորված է եղել ամիսներ առաջ։
Հետևաբար, 72 ժամվա ռեժիմով ձերբակալությունը ակնհայտ ապօրինի է։ Ակնհայտ է նաև, որ այն նպատակ է հետապնդում ընդդիմադիր գործիչներին անազատության մեջ պահել հնարավորինս երկար ժամանակով։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյան. Ակնհայտ է՝ քաղաքական հետապնդման հերթական փուլն է
- ՀՅԴ ԳՄ նախագահը ստացել է վկայի կարգավիճակ
- Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար. Սաղաթելյան
- Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց. Yerkir.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան