Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով․ Շտաբի հայտարարությունը
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել,որում ասվում է․
«Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով:
Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով
- Վրթանես Սրբազանը հանդիպել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ
- Հայաստանի և Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը գնալով բարդանում է. Տիգրան Աբրահամյան
- Արցախում վառելիքի շուկայում ճգնաժամը խորանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան