Թուրքիան ԵՄ-ից 3.3 մլրդ եվրո է պահանջում փախստականներին ընդունելու համար
Թուրքիան ակնկալում է, որ ԵՄ-ն կկատարի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ կօգնի Անկարային փախստականների ընդունման հարցում։ ՏԱՍՍ-ը գրել է, որ այդ մասին չորեքշաբթի «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» միջազգային համաժողովում հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչին։
«Թուրքիան ներկայումս ընդունել է 4,2 միլիոն փախստականների տարբեր երկրներից, որից 3,5 միլիոնը եկել են Սիրիայից: Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ավելի ակտիվ կհամագործակցի մեր երկրի հետ միգրացիոն հարցերում: Ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն ընդունել այդքան փախստականի: Մենք նաև կոչ ենք անում փախստականների վերաբերյալ Եվրամիության չորս համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարել, մասնավորապես՝ ֆինանսական օգնություն տրամադրել»,-ասել է դիվանագետը։
Ըստ նրա՝ խոսքը Թուրքիային 3,3 միլիարդ եվրո հատկացնելու մասին է։
Քայմաքչին ասել է, որ մինչ այժմ Թուրքիայից Սիրիա է վերադարձել ավելի քան 500 հազար փախստական, և այդ գործընթացը կշարունակվի։
Հարակից հրապարակումներ`
- Արևմուտքը խոչընդոտում է փախստականների Սիրիա վերադարձնելու նախաձեռնությանը. Լիբանանի նախագահ.
- 2018 թվականի հուլիսից սկսած Սիրիա են վերադարձել ավելի քան 577 հազար փախստականներ
- Սիրիա փախած բրիտանացի աշակերտուհիներն ամուսնացել են ԻԼԻՊ-ի անդամների հետ