«Ժողովուրդ». Ցուցմունքից տպավորություն է՝ կարևորը Փաշինյանին արագ տեղ հասցնելն է եղել, իսկ թե ով կհայտնվեր մեքենայի տակ, էական չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի քրեական վարույթով հարցաքննված, ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը: Այն շատ ուշագրավ է. երբ քննիչը Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ է նշել, որ արագության պահպանման համար իր պատասխանատվությունը տարածվում է շարասյան տրանսպորտային միջոցների և դրանցում գտնվող անձանց անվտանգության վրա, պատասխանել է. «Այդ հիմնավորումները մեր աշխատանքային ծառայողական գործառույթներն են և դրանք կարգավորող իրավական ակտերը:
Այդպիսի ուղեկցումների բնույթն էլ հենց կայանում է նրանում, որ պետք է ապահովվի շարասյան տրանսպորտային միջոցների և դրանում գտնվող անձանց անվտանգությունը»։ Այսինքն՝ ավտոշարասյան արագությունը որոշվում է՝ վարչապետի անվտանգությունից ելնելով: Իսկ թե ինչ վտանգ կար Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, որ պետք էր գերարագ շրջանցել՝ այդ թվում հղի կնոջը սպանելով, քննությունն այդպես էլ չի պարզել: Ողջ ցուցմունքից տպավորություն է, որ կարևորը վարչապետին արագ տեղ հասցնելն է եղել, իսկ թե ով կհայտնվեր մեքենայի տակ, էական չէր:
Հիմա կարևորի մասին. ի՞նչ իրավական ակտի մասին է խոսքը: Հետաքրքիր է՝ գործը քննող ՀԿԳ քննիչ Ա. Ադամյանը ինչու հարց չի ուղղում, թե կոնկրետ որ իրավական ակտն է թույլ տալիս մարդկանց ոտնատակ անելով արագ սլանալ: Հավելենք, որ նման իրավական ակտ գոյություն չունի, և այդ մասին տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է նաև Սոնա Մնացականյանի գործով պաշտպան Րաֆֆի Ասլանյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը կուղարկվի դատարան․ Դատախազություն
- Ավտովթարից զոհված Սոնա Մնացականյանի անունով ստեղծված կրթաթոշակային ֆոնդը կաջակցի 10 աղջիկների
- Սոնա Մնացականյանի վրաերթի քրգործով ընթանում է կողմնակալ քննություն՝ պայմանավորված վարորդի անձով. Րաֆֆի Ասլանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա