Իսրայելի նախագահը Էրդողանին հրավիրել է այցելել իր երկիր
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել հրեական պետություն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման հայտարարությունը նա արել է չորեքշաբթի օրը՝ ընդունելով Երուսաղեմում Թուրքիայի նոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարի հավատարմագրերը։
«Նախագահ Էրդողանն անցյալ տարի ինձ հետ զրույցներում և հրապարակայնորեն ընդգծեց Իսրայելի և Թուրքիայի միջև գործընկերության կարևորությունը, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից՝ որպես Իսրայելի Պետության նախագահ՝ նախագահ Էրդողանին հրավիրելու Իսրայել, ինչը, վստահ եմ, կկայանա և կնպաստի մեր երկրների միջև կապերի ու համագործակցության խորացմանը»,-ասվում է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն սադրանք է համարել իսրայելցի նախարարի «արշավանքը» Ալ-Աքսա մզկիթ
- Թուրք կուսակցական գործիչն առաջարկում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ռազմական դաշինք կազմել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները