Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Prithvi II փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը
Հնդկաստանը փոքր հեռահարության բալիստիկ «Prithvi II» հրթիռի ուսումնական արձակում է իրականացրել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Իրեն լավ դրսևորած համակարգը՝ Prithvi II հրթիռը, Հնդկաստանի միջուկային զսպման անբաժանելի մասն էր: Հրթիռը բարձր ճշգրտությամբ խոցեց թիրախը: Ուսումնական արձակումը հաջողությամբ հաստատեց հրթիռի բոլոր գործառնական և տեխնիկական պարամետրերը»,-ասվում է զեկույցում:
Prithvi-ն Հնդկաստանի զինված ուժերի «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռների ընտանիք է պատկանում: Prithvi II հրթիռն ունի մինչև 250 կիլոմետր թռիչքի հեռահարություն և կարող է կրել մինչև 500 կիլոգրամ քաշով մարտագլխիկ։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի ՊՆ-ին հրավիրել է Հայաստան
- Պակիստանը հայտնում է, որ Հնդկաստանից հրթիռ է ընկել իր տարածք
- Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը՝ որպես թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու գրավական .հոդված հնդկական պարբերականում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան