Հովհաննիսյան. Մեռնող Ղարաբաղի, Հայաստանի ֆոնին ամեն մեկը ծովափից, ուրախ կյանքից տեսանյութեր, լուսանկարներ է հրապարակում
«Փետրվարի 23-ին Ուկրաինայի ժողովուրդը չէր սպասում, որ կլինի փետրվարի 24, և այդ ծաղկուն պետությունը կարող է ռմբակոծությունների տակ հայտնվել»,- «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, ռացիոնալ չէ ապավինել այն մտքին, որ ժողովուրդը կանի հետևություններ։
«Դրա համար կա պետություն, պետական ինստիտուտներ։ Կա կազմակերպման խնդիր։ Մենք սովորական ժողովուրդ ենք, ոչ լավն ենք, ոչ վատ ենք, խնդիրն այն է, արդյո՞ք պետական ապարատը կարողանում է ձևակերպել, տեղ հասցնել ռիսկերը։ Իշխանությունն ասում է՝ էլ հնարավարություն չկա, սա է, զիջել-զիջել-զիջել, վերջն էլ չի երևում։ Սա վերջանալու է եվրոպական քաղաքներում մեմուարներ գրելով։ Շատ կարևոր է այդ կազմակերպչականը, ընդդիմությունը կարո՞ղ է ձևակերպել հնչած հայտարարություններին ալտերնատիվներ»,-ասաց Հովհաննիսյանը։
Բանախոսը նշեց՝ Ռուսաստանում, Ուկրաիանում որևէ հանրային դեմք, դերասան, երգիչ, որը հրապարակում է ուրախ-զվարթ նկարներ կամ ցուցաբերում է քաղաքացիական սխալ վերբերմունք, շատ լուրջ հակազդեցություն է լինում դրան պետական ինստիտուտների, հանրության կողմից։
«Ասում են՝ մեր երկիրը պատերազմի մեջ, մեր գյուղերն ու քաղաքաղները աղետի մեջ, չես կարող ցույց տալ քո շքեղությունը, շռայլ կյանքը։ Ամեն օր նայում եմ մեռնող Ղարաբաղի, մեռնող Հայաստանի ֆոնին ամեն մեկը ծովափից, ուրախ կյանքից տեսանյութեր, լուսանկարներ է հրապարակում։ Ի՞նչ եք ուզում ասել, կամ դուք ընդհանրապես կապ չունեք էս հասարակության հետ, կամ մենք իսկապես ապրում ենք խելագարանոցում, երբ ամեն մեկն արդեն ապրում է իր համար։ Ես տեսնում եմ, որ շատ ճիշտ իրեն պահում է Եկեղեցին, որն ասում է՝ ժողովուրդ աղետ է գալիս»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Փաշինյանի ասուլիսից հետո մենք պարզ ընտրության առաջ ենք
- Վահե Հովհաննիսյան. Պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին
- Վահե Հովհաննիսյան. Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան