Պենտագոնը չեղարկել է COVID-19-ի դեմ զինվորականների ամբողջական պատվաստման մասին հուշագիրը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում ԱՄՆ-ի բոլոր զինվորականներին COVID-19-ի դեմ ամբողջությամբ պատվաստելու վերաբերյալ 2021 թվականի հուշագիրը: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չեղյալ է համարել 2021 թվականի օգոստոսի 24-ի հուշագիրը, որը պարտադրում էր Պաշտպանության նախարարության հսկողության ներքո գտնվող զինված ուժերի անդամներին պատվաստել COVID-19-ի դեմ, և 2021 թվականի նոյեմբերի 30-ի հուշագիրը՝ կապված Ազգային գվարդիան և կադրային ռեզերվի պատվաստումների վերաբերյալ»,-ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականները հայտնաբերել են Չինաստանում COVID-ի բռնկման պատճառ դարձած շտամները
- Չինաստանում բռնկվել է COVID-19-ի նոր ալիք
- ԵՄ-ն կոչ է անում կրճատել COVID-19 պատվաստանյութերի գնման պայմանագրերը՝ պահեստների գերբեռնվածության պատճառով
- Աշխարհի բնակչության 90%-ը COVID-19-ի նկատմամբ ունի իմունիտետ․ ԱՀԿ
- ԱԱ-2022. Ռոնալդոն COVID-19-ի պատճառով չի կարողացել մարզադաշտից հետևել խաղին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին