Պեսկովը մեկնաբանել է Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման մասին գաղափարը
Լեռնային Ղարաբաղաում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելության տեղակայումը հնարավոր է միայն համակարտող կողմերի համաձայնության դեպքում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Աշխատանքային ու տարբեր մակարդակներում անընդհատ շփումներ կան։ Անկասկած, այդ թեման առաջին անգամ չէ, որ օրակարգում է հայտնվում։ Բայց հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը լրանալուց հետո կարող է հաջորդել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղղված առաջարկ տարածաշրջան միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկելու վերաբերյալ։