ՌԴ Պետդումայում գնահատել են Ռուսաստանում մոբիլիզացիոն ռեզերվի ընդլայնման հնարավորությունը
Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հայտնել է, որ ներկայում Ռուսաստանում մոբիլիզացիոն ռեզերվ ստեղծելու համակարգը համապատասխանում է պետության պահանջներին։ Այսպես է նա գնահատել է ներկա մոբիլիզացիոն ռեզերվի ավելացման հնարավորությունը: Նրա խոսքերը հաղորդում է «ՌԲԿ»-ն։
Պատգամավորը մանրամասնել է, որ ամեն ինչ կախված է լինելու հնարավոր հակամարտությունների մասշտաբից, ուստի լայնածավալ պատերազմի դեպքում անհնար կլինի միայն մոբիլիզացիոն ռեզերվներին դիմելը։
Կարտապոլովը նշեց, որ մոբիլիզացիոն ռեզերվի կազմավորման գոյություն ունեցող համակարգը իրեն լավ է դրսևորել։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի իշխանությունները լրացուցիչ մոբիլիզացիայի կարիք չեն տեսում
- ՌԴ-ում մոբիլիզացվել է 318 հազար մարդ, որոնցից 49 հազարը մարտական առաջադրանքներ է կատարում. Պուտինը
- Շոյգու.Մասնակի մոբիլիզացիայի շրջանակում կանայք չեն զորակոչի
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո քնապարկերի, առաջին անհրաժեշտության դեղերի գները 10-20%-ով աճել են
- ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա