Քաղաքական 19:27 11/01/2023 Հայաստան

Վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ The American Conservative պարբերականին

Ամերիկյան հեղինակավոր The American Conservative պարբերականը հարցազրույց է հրապարակել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Հայտնի վերլուծաբան Սոհրաբ Ահմարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, գրում է, որ հայերը, լինելով աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդը և առաջին ժամանակակից ցեղասպանության զոհերը, վերջին ամիսներին ենթարկվում են ագրեսիվ Ադրբեջանի ավելի ու ավելի սաստկացող ճնշումներին։ Վերլուծաբանն ընդգծում է, որ նավթի և գազի հարստությամբ ոգևորված Բաքվի վարչակարգը շրջափակման մեջ է վերցրել Ղարաբաղը. «Այսպես կոչված Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փակվել է ադրբեջանցի բնապահպան ցուցարարների կողմից (մի՛ ծիծաղեք), իսկ Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է ռմբակոծել օգնություն մատակարարող ինքնաթիռները»:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ (հարցազրույց տեղի է ունեցել  հունվարի 6-ին):

Սոհրաբ Ահմարի- Շրջափակումը սկսվել է դեկտեմբերի 12-ին, վերջին շրջանում ինչ-որ բան փոխվե՞լ է։
Ռուբեն Վարդանյան- Ցավոք, ոչինչ չի փոխվել։ Մենք շարունակում ենք շրջափակման մեջ մնալ։ Մենք չունենք պարեն, դեղորայք և վառելիք։ Ընտանիքները շարունակում են մնալ կիսված՝ չկարողանալով միանալ ընտանիքի մյուս անդամներին, այդ թվում՝ արցախցի երեխաներ, որոնց ծնողները Հայաստանում են, և հայաստանցի երեխաներ, որոնց ծնողներն Արցախում են: Բավականին բարդ իրավիճակ է։ Անցել է 26 օր, և իրավիճակն իսկապես ծանր է:

Սոհրաբ Ահմարի - Ստացվում է՝ 120 000 հայեր շրջափակման մեջ են։
Ռուբեն Վարդանյան - Այդ թվում՝ 30 000 երեխաներ։

Սոհրաբ Ահմարի - Շրջափակումը սկսվել է որպես ադրբեջանական բնապահպանական բողոքի ակցիա՞:
Ռուբեն Վարդանյան - Այն սկսվել է որպես ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիա, որոնք փակել են ճանապարհը։ Բայց եթե հետևեք Ադրբեջանի պատմության անցած 10 տարիներին, Ադրբեջանում որևէ այլ բնապահպանական բողոքի ակցիաներ չեք գտնի։ Դա մի փոքր զարմանալի է՝ հաշվի առնելով, թե որքան մեծ է նավթի և գազի արդյունաբերությունը Ադրբեջանում: Հետաքրքիր է, որ նրանք հիմա հանկարծ սկսել են մտածել շրջակա միջավայրի մասին և ինչու են որոշել իրենց առաջին բողոքի ակցիան անցկացնել հենց այստեղ:
Մենք ի սկզբանե ասել ենք. «Մենք որևէ խնդիր չենք տեսնում՝ կապված միջազգային փորձագետներ ուղարկելու հետ, որպեսզի վերջիններս մոնիթորինգ իրականացնեն մեր հանքարդյունաբերության ոլորտում»։ Մենք աշխատում ենք բարձր ստանդարտներին համապատասխան։ Արցախի կառավարությունն այստեղ բարձր ստանդարտներ է սահմանել ցանկացած արդյունաբերության համար։ Հետևաբար, մենք ասել ենք. «Խնդիր չկա, եկեք ոչ միայն ստուգենք, թե ինչպես ենք մենք հանքարդյունահանում, այլ նաև եկեք ստուգենք Ադրբեջանում հանքարդյունաբերության որակը», քանի որ մեզ ևս հետաքրքրում է, թե ինչպես են մեր ադրբեջանցի հարևանները վերաբերվում շրջակա միջավայրին: Բայց նրանք հրաժարվել են։ Բացի այդ, այդ «ցուցարարներից» շատերը ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, զինվորականներ... Մյուսներին  վարձել է կառավարությունը և վարձատրում է բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Սոհրաբ Ահմարի - Մի՞թե Լաչինի միջանցքը չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից։ Ինչո՞ւ ռուսները չեն օգնում։

Ռուբեն Վարդանյան -Դե, եթե հետևեք աշխարհի ցանկացած մասում խաղաղապահների աշխատանքներին, կգտնեք նմանատիպ պատմություններ: Պատճառներից մեկն այն է, որ սովորաբար խաղաղապահների թիվը շատ սահմանափակ է։ Նրանք իրավունք չունեն օգտագործելու իրենց զենքը։ Բացի այդ, նրանք սովորաբար փորձում են խուսափել բախումներից, իսկ երբ բախում է տեղի ունենում, նրանք որևէ գործողություն ձեռնարկելու համար սահմանափակ հնարավորություն ունեն.... Իսկ հաղթահարել շրջափակումն առանց ուժի, հեշտ չէ։

Սոհրաբ Ահմարի - Ես մեր զրույցը պետք է սկսեի՝ շնորհավորելով Ձեր Սուրբ Ծնունդը։ Այսօր հայկական Սուրբ Ծնունդն է, այնպես չէ՞։ Ինչպե՞ս է շրջափակումն անդրադառնում սուրբ օրերի վրա։

Ռուբեն Վարդանյան - Մենք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկն ենք, և մեր եկեղեցին Սուրբ Ծնունդն ու Հիսուսի մկրտությունը նշում է նույն օրը՝ միշտ հունվարի 6-ին։
Այս անգամ Սուրբ Ծնունդն անցկացնում ենք շրջափակման ծանր իրավիճակում։  Ինչպես շատ քրիստոնեական համայնքներ, Սուրբ Ծննդյան օրը մենք ձուկ ենք ուտում: Հիմա մենք ձուկ չունենք։ Ունենք մի փոքր բրինձ՝ չրերով փլավ սարքելու համար։ Մարդկանց մեծ մասը չունեն այն մթերքները, որ սովորաբար պատրաստում են Սուրբ Ծննդյան օրը: Բայց մարդիկ լավ տրամադրություն ունեն։ Այսօր ես եկեղեցում էի, այն լեփ-լեցուն էր հազարավոր մարդկանցով։ Նրանցից շատերը շատ ըմբռնումով են մոտենում, նրանք հասկանում են՝ ինչ է կատարվում։ Նրանք հասկանում են, որ այս շրջափակումը բնապահպանության հետ որևէ կապ չունի, այն մեր հայրենիքում ապրելու իրավունքի մասին է։ Եվ սա է պատճառը, որ մարդկանց մեծ մասն ասում է, որ մենք չենք հեռանալու, մենք այստեղ ենք մնալու:

Սոհրաբ Ահմարի - Կա՞ արդյոք սովի վտանգ։ Որքա՞ն պաշար ունեք ձեզ մոտ: Որքա՞ն ժամանակ դա կբավականացնի։

Ռուբեն Վարդանյան - Մենք պահեստարաններ ունենք, որոնք երկար տարիներ հավաքել ենք։ Բացի այդ, մի՛ մոռացեք, որ Արցախը հարուստ երկիր է։ Մենք ունենք լավ միս և հացահատիկ: Այսինքն՝ հիմնական պարենն ունենք, սով չի սկսվել մեզ մոտ, սակայն ամեն բան չէ, որ ունենք։ Չունենք բանջարեղեն։ Երեխաները նորմալ սնունդ չեն ստանում, թերսնվում են,  ինչը վնասակար է նրանց զարգացման համար։ Ինչ վերաբերում է դեղորայքին, Կարմիր Խաչը մեզ ինչ-որ չափով օգնում է, բայց, իհարկե, մենք ունենք խնդիրներ, որոնք շարունակվում են....
Ադրբեջանցի «ակտիվիստները» թույլ են տալիս Կարմիր Խաչին անցնել։ Հիմա ադրբեջանցիները խաղ են խաղում՝ ասելով, թե տեսեք, ճանապարհը բաց է, Կարմիր Խաչն անցնում է։ Սակայն մյուսների դեպքում նրանք ստուգում են անձնագրերը և հարցնում են․ «Ինչո՞ւ եք գնում։ Ո՞ւր եք գնում»։ Մինչդեռ, ըստ միջազգային պայմանավորվածության՝ ճանապարհը պետք է լինի բաց և ազատ։ Սա անընդունելի է մեզ համար:

Սոհրաբ Ահմարի - Որքանո՞վ է ի վիճակի օգնել Երևանի կառավարությունը։

Ռուբեն Վարդանյան - Հայաստանն ինքն էլ բախվում է մարտահրավերների Ադրբեջանի հետ։ Հայաստանի կառավարությունն ու հայ հասարակությունը սահմանափակ ռեսուրսներ ունեն:

Սոհրաբ Ահմարի - Կարծես՝ ադրբեջանցիները վճռական են տրամադրված ճնշելու այնքան ժամանակ, մինչև որ 120 000 ղարաբաղցի հայեր ստիպված կլինեն հեռանալ:

Ռուբեն Վարդանյան - Տեսեք, սա շարունակվում է արդեն 35 տարի: 1988 թվականին, երբ Խորհրդային Միության կազմում գտնվող Ղարաբաղում հայերը պահանջում էին անկախություն Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից, նրանք [ադրբեջանցները] պատերազմ սկսեցին ու պարտվեցին առաջին պատերազմում։ Բայց նպատակը եղել է հայերի էթնիկ զտումներ իրականացնել այս ամբողջ տարածքում, որտեղ մենք ապրում ենք հազարավոր տարիներ։ Կան  հինավուրց վանքեր, որոնք վկայում են այստեղ մեր ներկայության մասին, գյուղեր, որտեղ մարդիկ ապրել են տասնյակ սերունդներով: Բայց նրանք ուզում են այդ տարածքը մաքրել ադրբեջանցի ժողովրդի համար։

Սոհրաբ Ահմարի -  Պատրա՞ստ եք արդյոք հեռանալ։ Ղարաբաղի հայերը երբևէ կհեռանա՞ն այս հողից։

Ռուբեն Վարդանյան - Դեկտեմբերի 25-ին մեծ հանրահավաք ունեցանք, 50 000-ից ավելի  մարդ էր հավաքվել։ Միասնական որոշում կայացվեց․ չնայած բոլոր դժվարություններին ու մեզ համար ստեղծված բոլոր վտանգներին՝ սա մեր հայրենիքն է։ Կմեռնենք, բայց մեր հայրենիքում կմնանք։ Ադրբեջանը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք պետք է սպանեն 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխաների: Ադրբեջանը շատ թանկ է վճարելու այս ամենի համար, ոչ միայն սեփական զինվորների կյանքով, այլ նաև նրա համար, որ աշխարհը չի ընդունելու այսպիսի արարքը։ Ինչևէ, մենք մեր որոշումն արդեն կայացրել ենք․ մենք մեր տներից չենք հեռանալու։
 

Սոհրաբ Ահմարի - Ադրբեջանի կառավարությունն ասում է հետևյալը. «Ղարաբաղը մեր  մարզն է, որտեղ կան հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիներ: Եվ նրանք կարող են ապրել մեզ հետ»: Ինչու՞ դա ձեզ համար ընդունելի չէ:

Ռուբեն Վարդանյան - Տեսեք, դուք ապրում եք Միացյալ Նահանգներում, որտեղ ժողովրդավարական կարգեր են տիրում։ Ադրբեջանական պետությունում ժողովրդավարություն չկա: Այն ավտորիտար պետություն է: Պարզապես հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ իրավունքներ ունի սովորական ադրբեջանցի ժողովուրդը: Նրանք չունեն ոչ մի իրավունք: Չկա ոչ մի ընդդիմություն, չկան իրական ընտրություններ, ոչ մի իրական ժողովրդավարություն: Մեկ ընտանիք կառավարում է ողջ երկիրը: Ուստի, մենք ասում ենք. «Ինչպե՞ս եք ուզում, որ մենք ապրենք որպես մի երկրի քաղաքացիներ, որտեղ մարդու իրավունքների խախտումը սեփական ժողովրդի նկատմամբ այդքան սովորական երևույթ է, էլ չեմ խոսում ազգային փոքրամասնությունների մասին»:

Սոհրաբ Ահմարի - Երբ ես հոկտեմբերին Երևանում էի, որոշ պաշտոնյաներ, որոնց հետ ես հարցազրույց ունեցա, ասացին, որ պատրաստ են մտածել այս սառեցված հակամարտության վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների մասին: Նրանց անհանգստացնում է այն, որ դուք էթնիկ ճնշման կենթարկվեք և արդյոք պատկերացնում եք, թե ինչ կնշանակի Ղարաբաղի հայերի համար ապրել ադրբեջանցիների հետ, ովքեր 30 տարի շարունակ վարել են ծայրահեղ հակահայկական քարոզչություն։ Արդյո՞ք կարող եք պատկերացնել ադրբեջանցիների վերաինտեգրումն այդ տարածքում, հատկապես նրանք, ովքեր, պետք է նկատենք, կորցրել են իրենց տները և վտարվել են նախկին պատերազմների ժամանակ։
 

Ռուբեն Վարդանյան - Եթեդուք իսկապես ցանկանում եք խաղաղություն հաստատել և ունենալ երկարաժամկետ ռազմավարություն, որտեղ մենք կարող ենք հարևանների պես ապրել միմյանց հետ կողք-կողքի, նա [Ալիևը] պետք է փոխի իր մոտեցումը: Դուք չեք կարող օգտագործել ձեր ուժը՝ մարդկանց ձեր շուրջը պահելու համար: Նա պետք է նստի և քննարկի... Երեսուն տարի առաջ նրանք պարտվեցին պատերազմում: Վերջերս հայերը պարտվեցին պատերազմում։ Եվ դա կարող է շարունակվել ընդմիշտ, իսկ ուժային հավասարակշռությունը կարող է փոխվել, քանի որ ապագայում նավթի ու գազի գինը կարող է իջնել։ Հակամարտությունը կարող է հավերժ լինել....
Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկանան՝ եթե նրանք իսկապես ցանկանում են խաղաղություն հաստատել տարածաշրջանում, նրանք պետք է այնպիսի առաջարկություններ ներկայացնեն, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: Իսկ լուծումը շատ պարզ է․ նրանք պետք է ընդունեն, որ Արցախը և նրա ժողովուրդը սովոր են ապրել անկախ, և նրանք պարզապես չեն դառնա Ադրբեջանի սովորական քաղաքացիներ... Նրանք պետք է ճանապարհ գտնեն դա ընդունելու համար։ Նրանք պետք է այնքան իմաստուն լինեն, որ ընդունեն այդ հանգամանքը՝ ոչ միայն ներկա հակամարտությունը հաղթահարելու, այլև հակամարտությունը հաջորդ սերնդին չպարտադրելու համար: Պետք է նստել ու խոսել ժողովրդի հետ։ Շատ ժամանակ կպահանջվի, և երկու կողմերից շատ կամք կպահանջվի՝ միմյանց հետ խոսելու, ատելությունը մի աստիճանի հասցնելու համար, երբ մենք կկարողանանք ապրել միմյանց հետ կողք-կողքի, ինչպես դա տեղի է ունեցել Բրիտանիայի և Ֆրանսիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև։ Եթե չփորձենք, երբեք լուծում չենք գտնի:

Սոհրաբ Ահմարի - Բայց ներկայումս արդյո՞ք նրանք փորձում են պարտադրել դա:

Ռուբեն Վարդանյան - Նրանք փորձում են օգտագործել իրենց ուժը. նրանք չեն հասկանում, որ դա ծիծաղելի է, ճիշտ չէ ուժն ու իշխանությունը միակողմանի օգտագործել: Քանի որ դա երկարաժամկետ լուծում չէ:
 

Սոհրաբ Ահմարի - Ամերիկյան արտաքին քաղաքական համակարգի որոշ հատվածներ վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել են խիստ ադրբեջանամետ նավթի և գազի պատճառով, քանի որ Բաքվին նրանք համարում են գործիք Իրանի դեմ։ Դե իսկ Ադրբեջանն իրեն, որպես վստահելի դաշնակից, վաճառել է Արևմուտքին։ Ամերիկացիները գուցե չեն հասկանում, որ այս հաշվարկի հիման վրա մեր արտաքին քաղաքական էլիտաներից ոմանք պատրաստ կլինեն վնասել մեկ այլ բնիկ քրիստոնյա համայնքի: Ինչո՞ւ պետք է ամերիկացիները և հատկապես ամերիկացի քրիստոնյաները հոգ տանեն հայերի մասին իրենց պատմական հողերում:

Ռուբեն Վարդանյան - Չի կարելի ապրել երկակի ստանդարտներով։ Եթեդուք, որպես ամերիկացիներ, հոգում եք ժողովրդավարության, մարդու իրավունքների և ժողովուրդների սեփական տներում ապրելու իրավունքի մասին, ապա դա չի կարող ուղղակի կիրառվել անհավասարաչափ կամ չի կարելի թույլ տալ, որ այն ճնշվի ռեալպոլիտիկով... Միացյալ Նահանգները, լինելով աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկը, աշխարհում ժողովրդավարության հիմնական մատակարարը և արևմտյան քաղաքակրթության հանգույցը, պետք է հասկանա, որ հայկական քաղաքակրթությունը հնագույններից մեկն է այս տարածաշրջանում և աշխարհում: Մենք ապրել ենք և ժառանգություն ենք ստեղծել աշխարհի համար: Եվ եթե թույլ տան մեզ ենթարկվել էթնիկ զտումների, դա կվնասի ոչ միայն այս տարածաշրջանին, այլև աշխարհին, հատկապես՝ քրիստոնեական աշխարհին: Սա առաջին քրիստոնեական քաղաքակրթությունն է, և նա է ձևավորել քրիստոնեությունը ողջ աշխարհի համար: Ամերիկացիներ, հատկապես՝ քրիստոնյաներ, սա մի երևույթ է, որը, գուցե, դուք կարող եք անտեսել՝ ասելով. «Մեզնից շատ է հեռու», սակայն վտանգը չի ուշանա, եթե հայերը կորցնեն իրենց հայրենիքը:

Սոհրաբ Ահմարի - Շնորհակալություն, ուրախ Սուրբ Ծնունդ:
Ռուբեն Վարդանյան - Շնորհավոր Սուրբ Ծնունդ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}