Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.3%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. դեկտեմբերը 2021թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 8.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.1%:
Վիճակագրական կոմիտեի հրապակած տվյալների համաձայն՝ 2022թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.7% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.0-1.1%-ով: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան